Բացել լրահոսը Փակել լրահոսը
մանդարին
A A
Տնտեսություն Հասարակություն

Վրացական մանդարինի ներկրման ծավալով երկրորդը Հայաստանն է

Սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 15 հազար տոննա մանդարին, որի արժեքը կազմել է 7,4 մլն ԱՄՆ դոլար։  Այդ մասին տեղեկություն է տարածել Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։ 

Ըստ նախարարության՝ մանդարինի արտահանման ծավալը նշված ժամանակահատվածում աճել է 73%-ով, իսկ արտահանման արժեքը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74%-ով։ 

2021 թվականին մանդարին է արտահանվել.

  • Ռուսաստան՝ 9 797 տոննա, 
  • Հայաստան՝ 3 089 տոննա, 
  • Ուկրաինա՝ 1 451 տոննա, 
  • Մոլդովա ՝ 241 տոննա, 
  • Ղազախստան՝ 102 տոննա,
  • Սլովենիա ՝ 91 տոննա, 
  • Ղրղըզստան՝ 80 տոննա, 
  • Բելառուս՝ 40 տոննա,
  • այլ երկրներ՝ 76 տոննա: 

Նշենք նաև, որ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել էր 478 տոննա մանդարին՝ 383 տոննան արտահանվել էր Հայաստան։

Իսկ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում ամենաշատ մանդարինն արտահանվել էր ՌԴ՝ 1 703 տոննա։

Աղբյուր՝ Aliq.ge