Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

Պատմությունը մեզ ցույց տվեց, որ հավիտենական դաշնակից չկա, կա շահ. Արցախի թեմի առաջնորդը՝ «Հակոբավանքի վերածնունդը» նախագծի մեկնարկին (տեսանյութ)

Ավելի քան 13 դարի պատմություն ունեցող Հակոբավանքը կվերականգնվի։ Այսօրվանից «ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակը մեկնարկում է «Հակոբավանքի վերածնունդը» նախագիծը: 

reArmenia.com հարթակի պաշտոնական կայքում արդեն հասանելի է «Հակոբավանքի վերածնունդը» նախագծին նվիրաբերություն կատարելու հնարավորությունը։

Դրամահավաքի մեկնարկը տրվում է Արցախի թեմի առաջնորդ Տեր-Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ներկայությամբ։

Հակոբավանք վանական համալիրի հոգևոր կառույցների վերականգնման համար անհրաժեշտ է մոտավորապես 110 000 000 դրամ։ Աշխատանքները իրականացվելու են երեք տարում՝  երեք փուլերով։

Նախագիծն իրականացնում է «Հայ ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը»։  

Փոխանցում կարելի է անել «ռեԱրմենիա» հարթակով, որտեղ երևալու է յուրաքանչյուրի փոխանցումը։   Հակոբավանքի նորոգման նախաձեռնությունը Արցախի Հանրապետության կառավարությանն է, որը խոստանում է կրկնապատկել հավաքված գումարը։

Հոգևոր ժառանգության պահպանությունից առավել հրատապ է Արցախի անվտանգության հարցը։ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է Արցախը այսօր պաշտպանված։

«Արցախը մենք ենք պաշտպանում, ուրիշ պաշտպանող մենք չպիտի փնտրենք, չկան այդպիսի երկրներ, չկան այդպիսի մարդիկ, քավ լիցի, պատմությունը մեզ ցույց տվեց, որ հավիտենական դաշնակից չկա, կա շահ, հավիտենական դաշնակիցը մեր ազգի դա Աստված է»,-արձագանքեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում