Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սևանի մակարդակ
A A
Հասարակություն

Սևանա լճի մակարդակը իջել է ևս 1 սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը (2021թ.)․

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.46մ (05.12.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 6 սմ-ով։ 

Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.644 մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ՝ 151.940 մլն. մ³: