Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+france futbol
A A
Սպորտ

«Ֆրանս ֆուտբոլ»-ը բացահայտել է 2021 թվականի «Ոսկե գնդակի» գաղտնիքները

«Ֆրանս ֆուտբոլ»-ը բացահայտել է 2021 թվականի «Ոսկե գնդակի» գաղտնիքները

Հանրահայտ «Ֆրանս Ֆուտբոլ» հանդեսը ներկայացրել է 2021թ «Ոսկե գնդակ» մրցանակի վերջնական արդյունքները:

 Այս տարվա մրցույթի հաղթող Լիոնել Մեսին ստացել է 613 ձայն: Նա ընդամենը 33 ձայնով է առաջ անցել Ռոբերտ Լևանդովսկուց: Ուշագրավն այն է, որ ուղիղ 33 լրագրող լեհ հարձակվողին չի ընդգրկել իր լավագույն հնգյակում:

 Եթե ձայները հաշվենք ըստ աշխարհամասերի, ապա Լիոնել Մեսիին նախապատվությունը տվել են Ամերիկայում, Ասիայում, Օվկիանիայում, իսկ ահա Եվրոպայում և Աֆրիկայում ավելի շատ քվեարկել են Ռոբերտ Լևանդովսկու օգտին:

 Արգենտինացի ֆուտբոլիստը 7-րդ անգամ է դարձել «Ոսկե գնդակի» դափնեկիր: Նա միայնակ ավելի շատ է տիրել այդ մրցանակին, քան Գերմանիայի, Նիդեռլանդների և Պորտուգալիայի ֆուտբոլիստներն առանձին-առանձին վերցրած:

 Հավելենք, որ Հայաստանից «Ֆրանս Ֆուտբոլի» հարցմանը մասնակցել է մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը: Նա իր ձայներն այսպես է բաշխել.

1. Մեսի

2. Դոնարումա

3. Կիելինի

4. Լևանդովսկի

 

5. Ռոնալդու