Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոման» պարտվեց «Ինտերին». Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին

Հռոմի «Ռոման» Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրի խաղում իր հարկի տակ ընդունեց Միլանի «Ինտերին» և պարտվեց 0:3 խոշոր հաշվով:

Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց թուրք ֆուտբոլիստ Հական Չալհանօղլուն: Տասը րոպե անց բոսնիացի Էդին Ջեկոն կրկնապատկեց այն, իսկ 39-րդ րոպեին նիդեռլանդցի Դենզել Դումֆրիսը հաշիվը դարձրեց 0:3: Այն պահպանվեց ամբողջ երկրորդ խաղակեսի ընթացքում: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը տանտերերի կազմում մասնակցեց ամբողջ խաղին:

Այդպիսով, «Ինտերը» վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 37 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Ռոման» կրեց թվով 7-րդ պարտությունը և այժմ արդեն 12 միավորով ետ է մնում միլանյան ակումբից: Հռոմեացիները զբաղեցնում են 5-րդ տեղը:

«Ռոման» հաջորդ խաղը կանցկացնի դեկտեմբերի 9-ին, Կոնֆերենցիայի լիգայում, Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ: