Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Ուղիղ. «Ռոմա» - «Ինտեր». Հենրիխ Մխիթարյանը ընդդեմ Էդին Ջեկոյի

Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում կընդունի Միլանի «Ինտերին»:

Հռոմեական ակումբն այժմ 25 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ ահա միլանյան ակումբը 9 միավոր շատ է վաստակել և գտնվում է 3-րդ հորիզոնականում: «Ռոման» 15 խաղից 6-ում պարտություն է կրել, իսկ ահա «Ինտերը» միայն մեկ անգամ է զիջել մրցակցին, սակայն դա տեղի է ունեցել հենց Հռոմում, «Լացիոյի» հետ մրցավեճում (1:3): Թիմերի միչև կայացած վերջին 7 խաղերում 6 անգամ գրանցվել է ոչ-ոքի արդյունք, և միայն նախորդ հանդիպումն է ավարտվել միլանցիների հաղթանակով` 3:1:

Կողմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է «Ռոմայի» մեկնարկային կազմում: Նա այս անգամ կխաղա իր նախկին թիմակցի` Էդին Ջեկոյի դեմ, որն այս տարվա ամռանը տեղափոխվել է միլանյան ակումբ:

«Ռոմա» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի ժամը 21:00-ին: Խաղի ուղիղ եթերը` այստեղ.