Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միրզոյան բայրամով
A A
Քաղաքականություն

Միրզոյան-Բայրամով չկայացած հանդիպման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում այսօր այդպես էլ տեղի չունեցավլ Այս մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերի 4-ին հանդես են եկել հայտարարությամբ: Դրանում ասվում է.

«Համանախագահները դեկտեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, իսկ դեկտեմբերի 2-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ Ստոկհոլմում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում:

Համանախագահներն ափսոսում են, որ չհաջողվեց իրենց հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպում կազմակերպել Ստոկհոլմում։ Նրանք պատրաստակամություն են հայտնում անցկացնել նման հանդիպում՝ հանգամանքները թույլ տալուն պես՝ շարունակելու քննարկումները, որոնք սկսվել են սեպտեմբերին՝ Նյու Յորքում և նոյեմբերին՝ Փարիզում»: