Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan futbol
A A
Սպորտ

«Արարատը» հաղթեց ԲԿՄԱ-ին, «Ալաշկերտը»` «Նորավանքին». ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում կայացան 16-րդ տուրի հերթական խաղերը:

Գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» Չարենցավանում 2:0 հաշվով վստահ հաղթեց «Նորավանքին»: Ալաշկերտցիներից գոլերը խփեցին Իսմաիլ Ֆոֆանան և Արտակ Եդիգարյանը:

Այդ հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 18 միավոր և հավասարվեց 4-րդ տեղում գտնվող «Նոային»: «Նորավանքը» կրեց 9-րդ պարտությունը և այժմ 9 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը:

Երրորդ հորիզոնականում ընթացող Երևանի «Արարատը» սեփական դաշտում ընդունեց ետնապահ ԲԿՄԱ-ին: Անչափ լարված պայքարում ի վերջո հաղթեց տանտերերի թիմը` 2:1: Վճռորոշ գոլը 84-րդ րոպեին խփեց Դմիտրիե Պոբուլիչը:

Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 27 միավոր և կրկին ամրապնդվեց 3-րդ տեղում: Նրան հաջորդող «Ալաշկերտն» ու «Նոան» եը են մնում 9 միավորով: ԲԿՄԱ-ն կրեց իր 12-րդ պարտությունը և վաստակած 6 միավորով առայժմ զբաղեցնում է վերջին` 9-րդ տեղը: