Բացել լրահոսը Փակել լրահոսը
1057361
A A
Քաղաքականություն

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին. Armeniasputnik

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին։ Տեղեկությունը, ըստ Sputnik Արմենիայի , հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը (ՊԱԾ): Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորականների մասին է։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանն էլ տեղեկացրել է, որ մի քանի ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը։

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուրում: