Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess karlsen
A A
Սպորտ

Մագնուս Կառլսենը հաղթեց 6-րդ պարտիայում և սահմանեց նոր ռեկորդ. Շախմատի ԱԱ

Դուբայում ընթացող տղամարդկանց շախմատի աշխարհի թագի համար մրցամարտում այսօր կայացավ 6-րդ պարտիան:

Այն անցավ անչափ լարված պայքարում: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը չնայած զոհաբերեց թագուհուն, սակայն նյութական մեծ առավելություն ստացավ: Արդյունքում, նրա մրցակիցը` Յան Նեպմնյաշչին, խաղավերջում մնաց մեն-մենակ թագուհով:

Սկզբում ռուս շախմատիստն անսխալ պաշտպանվում էր, բայց նա հայտնվեց ցայտնոտում և ի վերջո սխալվեց: Մագնուս Կառլսենը 7 ժամ 20 րոպե պայքարից հետո տարավ առաջին հաղթանակը: Մրցամարտի հաշիվը դարձավ 3,5:2,5:

Ի դեպ, պարտիան ավարտվել է 136-րդ քայլում: Սա նոր ռեկորդ է աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտերի պատմության մեջ: Նախկին ռեկորդը եղել է 124 քայլ:

Հաջորդ` 7-րդ պարտիան տեղի կունենա դեկտեմբերի 4-ին: Սպիտակներով կխաղա հավակնորդը: