Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu
A A
Սպորտ

«Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան» չորոշեցին հաղթողին. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի մեկնարկային խաղում Երևանի «Ուրարտուն» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի առաջատար «Արարատ-Արմենիային»: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0:

«Ուրարտուն» 13 խաղում վաստակելով 15 միավոր, այժմ զբաղեցնում է 6-րդ տեղը: Դեկտեմբերի 10-ին թիմը կհյուրընկալվի «Նոային»:

«Արարատ-Արմենիան», որը մինչ այդ տարել էր երեք անընդմեջ հաղթանակ, 15 խաղից հետո վաստակել է 40 միավոր և շարունակում է վստահ գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդող «Փյունիկը» ետ է մնում 8 միավորով: Առաջատարն այս խաղով ավարտեց ելույթները 2021 թվականում: