Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+yurchenko
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահը վիրահատվել է

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Մադրիդում ենթարկվել է ծնկի վիրահատության, որն ունեցել է բարեհաջող ընթացք։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Դա նշանակում է, որ Դավիթ Յուրչենկոն բաց կթողնի այս տարվա մնացած խաղերը, այդ թվում «Ալաշկերտի» վերջին հանդիպումը ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի խմբային փուլում, որտեղ Հայաստանի չեմպիոնը սեփական դաշտում ընդունելու է Թել-Ավիվի «Մաքաբիին»։ Այդ խաղը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին։