Բացել լրահոսը Փակել լրահոսը
hhhhh
A A
Քաղաքականություն

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Շվեդիայում հանդիպում են ունեցել, որի ընթացքում խոսել են ռուս-թուրքական հարաբերությունների մասին, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային մի շարք խնդիրների: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝  Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը քննարկել են  իրավիճակը Սիրիայում, Հարավային Կովկասում  Լիբիայում և Ուկարինայում։

«ԱԳՆ ղեկավարները համադրել են մոտեցումները երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել ջանքերի համակարգումը տարածաշրջանային ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասում»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։