Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սամվել Բաբայան  (2)
A A
Պաշտոնական

Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները ուղարկվելու են հետաքննության մարմնին․ դատախազություն (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազությունն իր ԶԼՄ մշտադիտարկման միջոցով վեր է հանել և ուսումնասիրության առարկա դարձրել այսօր մամուլում առկա՝ ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Ս. Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները:

Դրանք անպայման ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ: Այս մասին իր ֆեյսնուքյան էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։