Բացել լրահոսը Փակել լրահոսը
1478597479_1453105624_1451727421_gololed.jpeg
A A
Պաշտոնական

Փակ և դժվարանդանելի ճանապարհներ կան․ որոշ հատվածներում առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի ոլորաններ կոչվող հատվածը և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սևան քաղաքի, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Ջաջուռի և Քեթիի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհներին, տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: