Բացել լրահոսը Փակել լրահոսը
նորածին
A A
Քաղաքականություն

178 ծնունդ՝ Արցախում․ սա ամենամոտն է մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին

Նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել։ Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշների։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Մեր հաջողությունների իրական գրավականը ժողովրդագրական աճն է։ Ուզում եմ հավաստիացնել, որ Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու տարբեր ծրագրերի միջոցով Արցախում ապրող հայության բնական և մեխանիկական աճը խթանելու համար։ Անհոգ մանկություն մեր բոլոր բալիկներին։ Իսկ նորածինները թող Հայրենիքի հարատևման ու խաղաղության խորհրդանիշը դառնան»,-հավել է  Արցախի նախագահը։