Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+karpin
A A
Սպորտ

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը` Հայաստանի հավաքականի մարզչի թարգմանիչ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆիզպատրատության մարզիչ Խավիեր Մինյանոն դասախոսությամբ է հանդես եկել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում: 

ՀՖՖ պաշտոնական կայքը հետ զրույցում իսպանացի մասնագետը պատմել է որոշ մանրամասներ.

«Ինձ հրավիրել էր Ռուսաստանի ֆուտբոլի միությունը, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը: Հենց նա էր թարգմանում ինձ։ Նպատակն այն էր, որ տեղի ունենա հանդիպում Ռուսաստանի հավաքականին ֆուտբոլիստներ մատակարարող ակումբների ֆիզպատրաստության մարզիչների և բժշկական ծառայությունների ներկայացուցիչների հետ։ 

Իմ, ինչպես նաև Ոուսաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզչի  դասախոսությունների թեման ազգային հավաքականների և ակումբների միջև կապի ուժեղացումն էր։ Այսինքն, հնարավորինս շատ տեղեկություն հավաքել ֆուտբոլիստի մասին նրա՝ ազգային թիմին միանալուց առաջ։ Օրինակ՝ ինչ աշխատանք է կատարել, ինչ աստիճանի ծանրաբեռնված է եղել և այլն։ Կարծում եմ՝ բոլոր կողմերի համար շատ արդյունավետ դասախոսություններ ստացվեցին: Ավելացնեմ, որ որպես ունկնդիր ներկա էր նաև Ռոման Բերեզովսկին»: