Բացել լրահոսը Փակել լրահոսը
2-2
A A
Պաշտոնական

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները ժամը 20.15-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 20։15-ի դրությամբ, Վանաձորի, Թումանյանի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները բեռնատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները հանրապետության մի քանի մարզերում հետևում են կապալառու կազմակերպությունների կողմից ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներին և թերություններ հայտնաբերելու դեպքում տեղում համապատասխան ցուցումներ են տալիս։ 

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել ձմեռային անվադողերով։