Բացել լրահոսը Փակել լրահոսը
Եղիշե
A A
Քաղաքականություն

Եղիշե Կիրակոսյանը մեկնում է Հաագա․ Փաշինյանի որոշումը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի հիման վրա ներկայացված ժամանակային (հրատապ) միջոցների վերաբերյալ որոշումների հրապարակմանը ՀՀ ներկայացուցչությունն ապահովելու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դեկտեմբերի 6-8-ը ներառյալ կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա):

Այս մասին դեկտեմբերի 2-ին որոշում է  ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիդերլանդների Թագավորություն գործուղումից վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում  վարչապետին պետք է ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հիշեցնենք, որ  դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի իր որոշումը Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված մի շարք հրատապ միջոցների կիրառման կապակցությամբ:

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման հրապարակման լսումներին ուղիղ եթերով կարող եք հետեւել այս հղմամբ