Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+katar 1
A A
Սպորտ

Քաթարում բացվել է շարժական տանիքով միակ մարզադաշտը

Քաթարի Ալ-Խոր քաղաքում շահագործման է հանձնվել «Ալ-Բեյտ» անվանումը կրող մարզադաշտը, որտեղ կանցկացվեն 2022թ աշխարհի առաջնության խաղեր։ Ինչպես տեղեկացնում է լրատվամիջոցները, այն Քաթար-2022-ի միակ մարզադաշտն է, որը հագեցած է շարժական տանիքով։

Մարզադաշտի բացման խաղում Քաթարի հավաքականը Արաբիայի գավաթ խաղարկության շրջանակում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների թիմին։ Այն ավարտվել է դաշտի տերերի նվազագույն հաշվով հաղթանակով։ Մրցաշարն անցկացվում է ՖԻՖԱ-ի կողմից՝ որպես Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության փոխարինող։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնությունը կմեկնարկի 2022 թ նոյեմբերի 21-ին, Քաթարում, որտեղ արդեն գործի է դրված հետընթաց հաշվարկ անող ժամացույց։