Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տոնածառ
A A
Հասարակություն

Հանրապետության հրապարակում տոնածառ կտեղադրվի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի

Այս տարի Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
 
Միաժամանակ, Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը որոշել է մանուկների համար տեղադրել երկրի գլխավոր տոնածառը՝ Հանրապետության հրապարակում:
 
Տոնածառեր կտեղադրվեն նաև վարչական շրջաններում:
 
Երևանի բոլոր առաջին և երկրորդ դասարանցի դպրոցականները քաղաքապետարանից հրավեր կստանան՝ դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ: