Բացել լրահոսը Փակել լրահոսը
226559
A A
Հասարակություն

Կինը կալանավորի համար տարած սառնարանում 15 բջջային հեռախոս է թաքցրել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորի համար բերված սառնարանում 15 բջջային հեռախոս են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։

Նշվում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննել են քաղաքացի Ա. Ս.-ի կողմից կալանավորված անձ Հ. Մ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:

 
 
 

Զննության արդյունքում սառնարանի ետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 15 բջջային հեռախոս, 3 լիցքավորիչ և USB լարեր:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: