Բացել լրահոսը Փակել լրահոսը
262079450_456725615809010_5573289502520997613_n
A A
Հասարակություն

Կապանի բժշկական կենտրոնում բացվել է Սյունիքում առաջին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքը

Երբ 2019-ի գարնանը Գյումրի ԲԿ-ում բացում էինք ՄՌՏ բաժանմունքը մեր ռուս գործընկերների հետ, պայմանավորվել էինք, որ նրանց հաջորդ մարզային կենտրոնը հենց Կապանում է հիմնվելու, քանի որ դրա կարիքը Սյունիքում շատ կար։ Այս մասին գրառում է կատարել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։
 
Եվ այսօր մենք ականատեսն եղանք այդ պայմանավորվածության կատարմանը, ինչն էականորեն բարձրացնելու է Կապանի ԲԿ-ում մատուցված ծառայությունների որակը և դժվարամատչելի ծառայությունների հասանելիությունը Սյունիքի մարզում։
 
Շուտով նաև կթարմացվի անցյալ տարվա աշնանը Կապանի ԲԿ-ում տեղադրված համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) սարքավորումը։
 
Այսպիսով Սյունիքում կմատուցվի առողջապահական ծառայությունների ավելի լայն շրջանակ, որպեսզի մեր հայրենակիցները ստիպված չլինեն դրանց համար մեկնել Երևան։
 
Շնորհակալություն եմ հայտնում ՄՌՏ Էքսպերտ ռուսական ընկերությանը այս ծրագիրը իրագործելու համար, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանին և Կապանի ԲԿ ղեկավարությանը ծրագրին աջակցելու համար։