Բացել լրահոսը Փակել լրահոսը
263632044_447860020043969_5579214705647420618_n
A A
Հասարակություն

Վերահսկողական մեխանիզմներ կսահմանվեն ավտոմեքենաների չեզոքացման համակարգերի ապամոնտաժման նկատմամբ․ ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն և 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
 
Նախագծի ընդունման արդյունքում կկատարելագործվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը, առավելագույն չափով կնվազեն ավտոտրանսպորտային միջոցների՝ սարքին վիճակում գտնվող չեզոքացման համակարգի ապամոնտաժման, առանց չեզոքացման համակարգի և դրա անսարք վիճակում ավտոտրանսպորտային միջոցի շահագործման դեպքերը, էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաև դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության վրա։
 
 Նախագիծն ու դրա հիմնավորումը ներկայացված են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում` https://www.e-draft.am/projects/3751