A
A
«Ռոման» պարտվեց «Բոլոնյային». Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ա սերիայի 15-րդ տուրում Հռոմի «Ռոման» Բոլոնյա քաղաքում հանդիպեց տեղի համանուն թիմի հետ և պարտվեց 0:1 հաշվով: Միակ գոլը խաղի 35-րդ րոպեին խփեց շվեդ կիսապաշտպան Մատիաս Սվանբերգը:
Հռոմեական ակումբի կազմում հանդես եկող Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: Նա այս անգամ աչքի չընկավ արդյունավետ գործողությամբ:
«Բոլոնյան» այս հաղթանակից հետո վաստակեց 24 միավոր և ընդհուպ մոտեցավ 5-րդ տեղում ընթացող «Ռոմային», որն մեկ միավոր ավելի ունի: Հաջորդ խաղը թիմը կանցկացնի դեկտեմբերի 5-ին, «Ֆիորենտինայի» հետ:
«Ռոման» 16-րդ տուրում կհյուրընկալի Միլանի «Ինտերին», որն այսօր 2:0 հաշվով հաղթել է «Սպեցիային» և բարձրացել 2-րդ հորիզոնական: Այդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին: