Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess world
A A
Սպորտ

Յան Նեպոմնյաշչին դժգոհ է իր խաղից, իսկ Մագնուս Կառլսենը` ոչ (տեսանյութ)

Դուբայում շարունակվող տղամարդկանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում այսօր կայացավ 5-րդ պարտիան:

Սպիտակներով հանդես եկող Յան Նեպոմնյաշչին շատ հաջող սկսեց հանդիպումը և միջնախաղում դիրքային առավելություն ստացավ: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը ստիպված էր միայն պաշտպանվել: 

Սակայն, ինչպես նշում են մասնագետները, ռուս շախմատիստը 20-րդ քայլին չի նկատել գրոհն ուժեղացնող տարբերակը, որի հետևանքով մրցակիցը հակախաղ է կազմակերպել և հավասարեցրել դիրքը: Արդյունքում, 43-րդ քայլից հետո կրկին ոչ-ոքի է գրանցվել, քանի որ կողմերը երեք անգամ կրկնել են նույն դիրքը:

Հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին Յան Նեպոմնյաշչին ասել է, որ դժգոհ է իր խաղից, իսկ ահա Մագնուս Կառլսենը նշել է, որ այնքան էլ դժգոհ չէ այսօրվա խաղից, չնայած ձախողել էր սկզբնախաղը:

Հաջորդ` 6-րդ պարտիան կկայանա վաղը, դեկտեմբերի 2-ին: Մրցամարտի հաշիվն առայժմ հավասար է` 2,5:2,5: