Բացել լրահոսը Փակել լրահոսը
ձյուն
A A
Պաշտոնական

ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Արարատի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գավառի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
 
Աշոցքի տարածաշրջանում և Մաստարա-Լանջիկ- Գյումրի ավտոճանապարհին բուք է։ Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։