Բացել լրահոսը Փակել լրահոսը
34275739_0_0_3347_1884_1920x0_80_0_0_78b59681ff469f62354fa35a4f964e02.jpg
A A
Քաղաքականություն

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ստոկհոլմում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վաղը ևս մեկ հանդիպում կունենան Շվեդիայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում։ Այդ մասին այսօր Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը: Այս մասին հաղորդում է Sputnik Ադրբեջանը։

Նա նաև հիշեցրել է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարները հրավիրված են դեկտեմբերի 15-ին՝ մասնակցելու Արևելյան գործընկերության գագաթնաժողովին՝ նշելով, որ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումներ կունենա երկու երկրների ղեկավարների հետ։ 

«Մենք մի կողմից քաջալերում ենք կողմերին՝ ականազերծման քարտեզները տրամադրել, մյուս կողմից՝ ազատ արձակել բոլոր գերիներին և կալանավորվածներին, ինչն անհրաժեշտ է վստահությունն ամրապնդելու համար։ Բայց երկու կողմն էլ չեն համաձայնում։ Հայկական կողմն ասում է, թե արդեն տրամադրել է քարտեզները, Ադրբեջանն էլ հայտարարում է, որ այդ պահանջը համարժեք չէ, քանի որ ձերբակալվածները ռազմագերիներ չեն։ Այնպես որ, կրկին, դժվար է։

Մենք պատրաստ ենք ավելին անել նաև տնտեսական առողջացման համար, բայց դրա համար պետք է խաղաղություն լինի։ Մասնավոր հատվածից ո՞վ ներդրում կանի տարածաշրջանում, որտեղ չգիտես՝ երբ է հաջորդ բախումը կամ պայթյունը լինելու»,- ասել է Դիվինը։