Բացել լրահոսը Փակել լրահոսը
262665774_271505068329002_2738595935080897106_n
A A
Պաշտոնական

Ստեփանակերտի շենքերից մեկի բնակիչները տարհանվել են․ հրդեհ էր

Նոյեմբերի 30-ին ժամը 23:45-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում և միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 6ա հասցեում հրդեհ է բռնկվել՝ նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն:

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկացմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 6ա բազմաբնակարան շենքի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Անհրաժեշտ հետախուզական աշխատանքներն իրականացնելուց հետո, հրդեհի մակուսացմանը զուգահեռ, փրկարարները տարհանել են մուտքի բնակիչներին և տեղափոխել անվտանգ միջավայր: Ժամը 00 :38-ին հրդեհը լրիվությամբ մարվել է :

Այրվող բնակարանում մարդ չի եղել: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան : Նախնական տվյալներով մասնակիորեն այրվել է երեք սենյականոց բնակարանի մեկ սենյակը : Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: