Բացել լրահոսը Փակել լրահոսը
33340
A A
Պաշտոնական Հասարակություն

Լիճքում անասնագոմ է այրվել․ անկել է մոտ 700 ոչխար և 25 խոշոր եղջերավոր

Դեկտեմբերի 1-ին, ժամը 01:14-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի «Էդոյի գոմեր» կոչվող տարածքում հրդեհ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 09։44-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 550 քմ), անասնակեր (մոտ 6250 հակ), ջերմամեկուսիչ շերտի 80 փաթեթ, անկել՝ մոտ 700 ոչխար և մոտ 25 խոշոր եղջերավոր կենդանի։