Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess world
A A
Սպորտ

Մագնուս Կառլսենին ոչինչ չտվեց մեկ ժամանոց քայլը. Նեպոմնյաշչին հանգիստ պաշտպանվեց

Դուբայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցամարտում այսօր կայացավ 4-րդ տուրի պարտիան:

Սպիտակներով խաղացող աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը շատ ագրեսիվ սկսեց և փորձեց դիրքային առավելություն ստանալ կենտրոնում: Չեմպիոնի հավակնորդ Յան Նեպոնյաշչին փոխանակեց խոշոր ֆիգուրները և պարզեցրեց դիրքը: Նորվեգացի շախմատիստը քայլերից մեկի վրա մոտ մեկ ժամ մտածեց և կրկին սրեց դրությունը` փորձելով , սակայն դա էլ արդյունք չտվեց: Արդյունքում, կողմերը կրկնեցին քայլերը և դարձյալ հաշտություն կնքեցին:

Այդպիսով, չորս տուրից հետո մրցամարտի հաշիվը հավասար է` 2:2: Հաջորդ` 5-րդ պարտիան կկայանա վաղը` դեկտեմբերի 1-ին: Սպիտակներով հանդես կգա ռուս շախմատիստը: