Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert (1)
A A
Սպորտ

«Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին»․ ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց «Արարատին»։

Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի նվազագույն առավելությամբ։ Միակ գոլը 6-րդ րոպեին խփեց Ֆոֆանա Բեկոն։ Իսկ ահա արարատցիները չկարողացան իրացնել 11մ հարվածը։

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 16 միավոր, սակայն մնաց նույն՝ 7-րդ տեղում։ «Արարատը» 27 միավորով շարունակում է ընթանալ 3-րդ հորիզոնականում։

Հաջորդ տուրում «Ալաշկերտը» կհյուրընկալի ԲԿՄԱ-ին, իսկ «Ալաշկերտը» հյուր կգնա «Նորավանքին»։