Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻԵԴ
A A
Քաղաքականություն

ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել․ Ազատություն

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 24 հազար եվրո վճարել ծեծկռտուքի պատճառով մահացած աշակերտի հարազատներին։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է 11 տարի առաջ Չարենցավանի դպրոցներից մեկում ծեծկռտուքի պատճառով մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի գործով վճիռը:

Ստրասբուրգյան դատարան չի համարում, որ խախտվել է դպրոցականի կյանքի իրավունքը։

«Բավարար ապացույցներ չկային՝ եզրակացնելու, որ դպրոցի իշխանությունները չեն կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունը՝ ապահովելու Դերենիկ Գ.-ի կյանքի համար անհրաժեշտ պաշտպանության չափանիշը», - ասված է դատարան կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Բայց Եվրոպական դատարանն  արձանագրել է, որ մահվան պաճառ դարձած միջադեպի հանգամանքների նախաքննությունը լուրջ թերություններով ու ձգձգումներով են քննվել։

Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը։