Բացել լրահոսը Փակել լրահոսը
Paronyani-tatron_(2)
A A
Հասարակություն

Երևանում Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի հիշատակները հավերժացնող հուշատախտակ կփակցվի

Երևանի ավագանին որոշեց մայրաքաղաքի կենտրոնում ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Գալյա Նովենցի հիշատակները հավերժացնող հուշատախտակ փակցնել։

 

Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը:

 
 

«Հուշատախտակը կփակցվի Վազգեն Սարգսյան 7 հասցեում` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի ճակատային մասում»,– նշեց Վարդանյանը։