Բացել լրահոսը Փակել լրահոսը
262570758_1062578554543838_1047533974068728213_n
A A
Հասարակություն

«Հիացած եմ: Զինվորի տունն աննախադեպ կառույց է». Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորին

Զինվորի տուն էր այցելել Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը: Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը ԵՄ դեսպանին ծանոթացրին տղաների բուժման, վերականգնման պայմաններին, ներկայացրին, թե սոցիալական, կրթական ու մշակութային ինչ ծրագրեր են այստեղ իրականացվում:

Անդրեա Վիկտորինը պատահաբար ներկա գտնվեց նաև Զինվորի տանն անցկացվող կինոդասընթացներից մեկին:  Իսկ երբ տիկին դեսպանին ցուցադրվեցին պրոթեզավորված ոտքերով և անվասայլակներով տղաների պարերը, նա խոստովանեց, որ շատ տպավորված է այն ամենով, ինչ արվում է Զինվորի տանը:

Տիկին դեսպանն առաջարկեց հետագայում քննարկել մասնագիտական վերապատրաստումների և այլ՝ համատեղ ծրագրեր: