Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+france footbol 1
A A
Սպորտ

«Ֆրանս Ֆուտբոլի» ընտրյալները. Լիոնել Մեսին` աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Հանրահայտ «Ֆրանս Ֆուտբոլ» ամսագիրն այսօր որոշեց համաշխարհային ֆուտբոլի 2021 թվականի լավագույններին:

 

Հարցման արդյունքներով այս տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Փարիզի «ՊՍԺ»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, ում հանձվեց «Ոսկե գնդակ» մրցանակ:

 

Տարվա լավագույն կին ֆուտբոլիստ հռչակվեց իսպանուհի Ալեքսյա Պուտելասը: Լավագույն պատանի ֆուտբոլիստի մրցանակը ստացավ «Բարսելոնայի» 19-ամյա խաղացող Պեդրին:

 

Իտալիայի հավաքականի և Փարիզի «ՊՍԺ»-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ճանաչվեց տարվա լավագույն դարպասապահ և արժանացավ Լև Յաշինի անվան մրցանակին: 2021թ լավագույն թիմ ճանաչվեց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթող Լոնդոնի «Չելսին»: Տարվա լավագույն ռմբարկու հռչակվեց Լեհաստանի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: