Բացել լրահոսը Փակել լրահոսը
թթթ
A A
Հասարակություն

Ստամբուլում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով վիրավորների թիվը հասել է 38-ի (տեսանյութ)

 Ստամբուլում այսօր հզոր փոթորկ է բարձրացել։ Օրվա տարբեր ժամերին տուժվածների թիվը փոփոխվում էր։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ զոհերի թիվը 4-ն էր, վիրավորներինը 19։
 
Հզոր փոթորկի պատճառով դադարեցվել է Բոսֆորի նեղուցով նավերի երթևեկությունը։ Ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Ստամբուլի օդանավակայանում։
 
Թուրքիայի առողջապահության նախարարությունը քիչ առաջ հայտնել է, որ Ստամբուլում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով վիրավորների թիվը հասել է 38-ի, զոհերինը՝ 4-ի: