Բացել լրահոսը Փակել լրահոսը
անտոնիո գուտերեշ
A A
Քաղաքականություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել»

 ՄԱԿ-ի գլխավոր Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմիկրոն»-ի ի հայտ գալով պայմանավորված ավելի լավ է խստացնել վերահսկողությունը, բայց թույլ չտալ կանգնեցնել միջազգային ճամփորդությունը և տնտեսական փոխգործակցությունը: 

«Ես կոչ եմ անում բոլոր երկրների կառավարությունների ղեկավարներին հաշվի առնել ճանապարհորդողների լրացուցիչ թեստավորման հնարավորությունն՝ ի թիվս այլ արդյունավետ միջոցների, որպեսզի հնարավոր լինի խուսափել վարակներից և հնարավորություն տալ պահպանել ճանապարհորդությունների հնարավորությունն ու տնտեսական փոխգործակցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր տեսաուղերձում:

Գուտերեշը նշել է, որ ճիշտ չէ Հարավաֆրիկյան Հանրապետությանը պատժել նոր շտամի՝«օմիկրոն»-ի ի հայտ գալու պատճառով: