Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Գնել Սանոսյանն այցելել է   «Երևան ՋԷԿ» ՓԲ ընկերություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ։ 

Նախարարը նախ խորհրդակցություն է անցկացրել «Երևան ՋԷԿ»-ի աշխատակազմի հետ, քննարկել ընթացիկ հարցեր, ծանոթացել խնդիրներին, ապա «Երևան ՋԷԿ»-ի տնօրեն Արսեն Գրիգորյանի և ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՋԷԿ-ի տարածքում։ 

«Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված արտադրության լիցենզիայի շրջանակներում արտադրում է էլեկտրական և ջերմային էներգիա և շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում այն վաճառում ու արտահանում է:

ՀՇԳՑ էներգաբլոկը կառուցվել է 2010թ.` համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորմամբ: Կառուցված է ժամանակակից տեխնոլոգիայով և գործող էլեկտրակայանների համեմատ ունի էլեկտրական և ջերմային էներգիաների բացթողնման վրա վառելիքի տեսակարար ծախսերի ցածր մեծություն, բարձր օգտակար գործողության գործակից, միավոր արտադրանքի համար շրջապատող միջավայր արտանետումների ցածր ցուցանիշներ: ՀՇԳՑ էներգաբլոկում որպես վառելիք օգտագործվում է բնական գազ: ՀՇԳՑ էլեկտրակայանի դրվածքային ընդհանուր հզորությունը 233,6 ՄՎտ է: Համալրված աշխատողների թվաքանակը՝ 186 մարդ: