Բացել լրահոսը Փակել լրահոսը
image
A A
Պաշտոնական

Հայաստանի մարզիկ-զինծառայողները վերադարձել են մեդալներով

Նոյեմբերի 26-ին Հայրենիք է վերադարձել զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցած ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը։ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված ըմբիշները պայքարել են գրեթե բոլոր քաշային կարգերում։

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնության արդյունքներով, ընդհանուր առմամբ հայ ըմբիշները նվաճել են 3 ոսկե, 4 արծաթե, 6 բրոնզե մեդալ, թիմային հաշվարկում՝ 2 գավաթ։

Ե՛վ հունահռոմեական, և՛ ազատ ոճի ըմբշամարտերի արդյունքներով հայկական թիմը գրավել է 3-րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության թիմերին։ Նոյեմբերի 19-ից 26-ն անցկացված  առաջնությանը մասնակցում էին 22 երկրների մարզիկ զինծառայողներ։

Պաշտպանության նախարարություն