Բացել լրահոսը Փակել լրահոսը
27ed58982f74f84e99214189cc2c1dac_XL
A A
Պաշտոնական Հասարակություն

Ջերմաստիճանը նախ կբարձրանա 4-6, ապա՝ կնվազի 10-12 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ մայրաքաղաք Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը սպասվում են տեղումներ:

Նոյեմբերի 29-ի ցերեկը և 30-ին սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ: Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: Նոյեմբերի 29-ին և 30-ին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-ին և 30-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, դեկտեմբերի 1-ին և 2-ին կնվազի 10-12 աստիճանով։ Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: