Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկը» հաղթեց «Ուրարտուին» և շարունակում է առաջատարի հետապնդումը

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղում Երևանի «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց «Ուրարտուին» և հաղթեց 2:0 հաշվով:

Առաջին խաղակեսի 15-րդ րոպեին Նիկիտա Բարանովը բացեց հաշիվը, իսկ երկրորդի 68-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը կրկնապատկեց այն: Հյուրերը դրանից հետո թարմ ուժեր մտցրին, սակայն խաղի սցենարը փոխել այդպես էլ չկարողացան:

Արդյունքում, «Փյունիկն» առաջնությունում տարավ վեցերորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 33 միավոր և շարունակում է հետապնդել առաջատար «Արարատ-Արմենիային», որն ունի 40 միավոր: «Ուրարտուն» երկրորդ պարտությունը կրեց վերջին երեք խաղերում և այժմ 18 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը:

«Փյունիկը» հաջորդ` 16-րդ տուրում, ազատ կլինի, քանի որ նրա մրցակիցը` «Սևանը», դուրս է եկել առաջնությունից: «Ուրարտուն» դեկտեմբերի 3-ին իր հարկի տակ կընդունի «Արարատ-Արմենիային»: