Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess world
A A
Սպորտ

Մագնուս Կառլսենը և Յան Նեպոմնյաշչին կրկին կիսեցին միավորը. Շախմատի ԱԱ-2021

Դուբայում մեկնարկած տղամարդկանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում արդեն կայացել է երեք տուր, սակայն մասնակիցներից ոչ մեկին չի հաջողվել լիարժեք միավոր վաստակել:

Այսօր կայացած հերթական պարտիայում Մագնուս Կառլսենն ու Յան Նեպոմնյաշչին արագ փոխանակեցին խոշոր խաղաքարերը: Արդյունքում, 41-րդ քայլին խաղատախտակին մնացին մեկական փղեր և զինվորներ: Կողմերը ստիպված երրորդ անգամ ոչ-ոքի խաղացին` 1,5:1,5:

Վաղը հայտարարված է հանգստյան օր: Չորրորդ պարտիան տեղի կունենա նոյեմբերի 30-ին: Սպիտակներով հանդես կգա աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: