Բացել լրահոսը Փակել լրահոսը
unesco-nkar
A A
Հասարակություն

Հայաստանի հայտը բավարարվել է

Միջնադարի հայ մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան, երաժշտագետ, երգահան՝ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ընթացքում՝ 2022-2023 երկամյակի համար, ընդգրկվել է Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցում:

Հայտին աջակցել են Կիպրոսը, Իտալիան, Հունաստանը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը: Այս մասին հայտնում են Մատենադարանից։