Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս մը
A A
Հասարակություն

ԱՀԿ-ն Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի առաջացման վարկած է առաջ քաշել

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը կարող է առաջացած լինել իմունիտետի խնդիրներ ունեցող, վարակված մարդուց, որը մինչև վերջ չի առողջացել։ Հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկհովենը` Financial Times թերթի հետ զրույցում։

«Նա  ասել է, որ հայտնի չէ, թե որտեղից է առաջացել այդ շտամը, սակայն դիտարկվող վարկածներից մեկի համաձայն՝ այն կարող էր առաջանալ թույլ իմունիտետ ունեցող հիվանդից, որը չի կարողացել ամբողջությամբ բուժվել, և որի օրգանիզմում վիրուսը բազմացել է որոշակի ժամանակ», - գրում է պարբերականը։