Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+real
A A
Սպորտ

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է շուքով ճանապարհել իր երեք «աստղերին»

Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն այժմ մտածում է թիմի երեք «աստղերին» հրաժեշտ տալու մասին:

 

Ինչպես նշում է իսպանական «Մարկա» օրաթերթը, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լրանում է թիմի երեք ֆուտբոլիստների` բրազիլացի պաշտպան Մարսելոյի, ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի և իսպանացի կիսապաշտպան Իսկոյի պայմանագրերի ժամկետը: Ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում երկարաձգել նրանց պայմանագրերը, սակայն ցանկանում է շուքով ճանապարհել, քանի որ նրանք թիմին օգնել են չեմպիոնների լիգայի վերջին չորս գավաթների նվաճման ժամանակ:

 

Մադրիդյան ակումբը եկող տարվա ամռանը հավանաբար հրաժեշտի խաղ կանցկացնի այդ ֆուտբոլիստների համար: