Բացել լրահոսը Փակել լրահոսը
261629509_288378289963461_6533915356019050422_n
A A
Տնտեսություն

Արտադրանքը անխոչընդոտ կարող է առաքվել նաև ՀՀ․ Քերոբյանն այցելել է բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիա

Հաջորդ կանգառը բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիան էր, որի տարածում տեղակայված առանձին հոսքագծերով աշխատող 3 տեսակի գործարաններում թողարկվում է գյուղատնտեսական կենդանիներ կերակրման և սպառողական մեծ արժեք ունեցող ձկնատեսակների բուծման համար նախատեսված կոմբիկերեր ու համակցված կերեր։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ծանոթացանք նաեւ հացահատիկային կուլտուրաների մշակումն ապահովող արտադրական ցիկլին և ապրանքատեսականու թողարկման գործընթացի էլէկտրոնային կառավարման համակարգին։

Արտադրանքը համապատասխանում է ԵԱՏՄ շրջանակներում ընդունված չափանիշներին և անխոչընդոտ կարող է առաքվել նաև ՀՀ»,-գրել է նա։