Բացել լրահոսը Փակել լրահոսը
888
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Հայկ Մարությանը լավ նորություն է հայտնել (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․

«Սիրելի երևանցիներ,

Ուրախ եմ տեղեկացնել, որ արդեն մի քանի օրից մայրաքաղաքի փողոցներում կտեսնենք մեր նոր քաղաքային ավտոբուսները, որոնք մի քանի փուլերով կմտնեն երթուղի։

211 հատ 8,6 մետրանոց այս ավտոբուսները ձեռք են բերվել Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով։

Բնականաբար, մենք շարունակում ենք տրանսպորտի ռեֆորմը, և արդեն նախապատրաստում ենք ավտոբուսների նոր խմբաքանակի գնման մրցութային փաթեթը»։