A
A
Մագնուս Կառլսենը և Յան Նեպոմնյաշչին ոչ-ոքի խաղացին առաջին պարտիայում
Աջակցիր «Ա1+»-ինԴուբայում այսօր կայացավ տղամարդկանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մագնուս Կառլսեն – Յան Նեպոմնյաշչի մրցամարտի առաջին պարտիան:
Սևերով հանդես եկող աշխարհի չեմպիոնը ընտրեց իսպանական սկզբնախաղ: Նա չնայած զինվոր կորցրեց, բայց դիրքային առավելություն ստացավ: Սակայն ռուս շախմատիստը զգուշավոր մարտավարություն ընտրեց և կարողացավ անառիկ պահել իր թիկունքը: Մոտ չորս ժամ դիրքային պայքարից հետո կողմերը 45-րդ քայլից հետո հաշտություն կնքեցին:
Այդպիսով, առաջին պարտիայից հետո հաշիվը հավասար է` 0,5:0,5: Երկրորդ պարտիան տեղի կունենա վաղը` նոյեմբերի 27-ին: Մագնուս Կառլսենը հանդես կգա սպիտակներով: