Հայաստանին դուրս թողած Հս. Մակեդոնիան կհանդիպի Իտալիայի հետ. ֆուտբոլի ԱԱ-2022
Աջակցիր «Ա1+»-ինՑյուրիխում գտնվող ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նստավայրում այսօր տեղի ունեցավ 2022թ աշխարհի առաջնության եվրոպական գոտու անցումային փուլի վիճակահանությունը:
Այստեղ մտած 12 հավաքականները նախապես բաժանվեցին երեք խմբերի միջև` կազմելով կիսաեզրափակիչ զույգեր: Առաջին խմբում Շոտլանդիան կընդունի Ուկրաինային, իսկ Ուելսը` Ավստրիային: Դրանց հաղթողները կհանդիպեն եզրափակիչում և կվիճարկեն աշխարհի առաջնության երեք ուղեգրերից մեկը: Եզրափակիչ խաղի դաշտի տերը հայտնի կդառնա կիսաեզրափակիչ խաղերի ավարտից հետո:
Երկրորդ խմբում կիսաեզրափակիչ զույգերն են` Ռուսաստան – Լեհաստան, Շվեդիա – Չեխիա: Երրորդ խմբում Իտալիան կհանդիպի Հյուսիսային Մակեդոնիակի, իսկ Պորտուգալիան`Թուրքիայի հետ:
Կիսաեզրափակիչ խաղերը նախատեսված են 2022թ մարտի 24-25-ին, իսկ եզրափակիչները` մարտի 28-29-ին: